‘Հայաստանի հավաքականի Եվրո-2016-ի նախընտրական փուլի խաղերը կցուցադրի «Առաջին ալիքը»’

820

Այս տարի Հայաստանի ազգային  հավաքականի մասնակցությամբ Եվրո-2016-ի նախընտրական փուլի խաղերը ցուցադրելու իրավունքը պատկանում է «Առաջին ալիքին»: Այս մասին «Ֆուտբոլ 365»-ը տեղեկացավ «Առաջին ալիքի» սպորտային խմբագրության ղեկավար Սերոբ Օհանյանից: Առաջին` Դանիա – Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին (տեղական ժամանակով): Սակայն դեռևս որոշված չէ, թե ով կլինի խաղի մեկնաբանը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը հայտնվել է Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ:

Ավելացնենք նաև, որ «Առաջին ալիքը» չի ցուցադրի սեպտեմբերի 3-ին` ժամը 21:45-ին կայանալիք Լատվիա – Հայաստան ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում:

Հավելենք նաև, որ հանրության շրջանում լայն դժգոհություն էին առաջացրել Աշխարհի առաջնության խաղերի մեկնաբանությունները, որոնք նույնպես եթեր էին հեռարձակվում «Առաջին ալիքով»: Հուսանք, որ Հայաստանի հավաքականին խաղերին հեռուստաընկերության ղեկավարությունը ջանքեր կգործադրի և կհրավիրի Հայաստանի լավագույն մեկնաբաններին, որոնք այդքան էլ շատ չեն:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից ՀՀ քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը խաղատուն չէ, ոչ էլ մարդիկ՝ խաղադրույքի ֆիշկաներ’