‘Հայաստանի հավաքականի կազմը չեխերի հետ խաղում’

708

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեխերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա հետեւյալ մեկնարկային կազմով.

Ռոման Բերեզովսկի — Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան — Կարեն Մուրադյան, Հենրիխ Մխիթարյան — Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Գեւորգ Ղազարյան — Յուրա Մովսիսյան:

Հանդիպմանը մասնակցելու համար հայտավորված է նաեւ Արաս Օզբիլիսը, որը հնարավոր է՝ դուրս գա փոխարինման, հայտնում է Sport.news.am-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Չեխիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Պայքար՝ հանուն հարմարվողականության’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն’