‘
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտուգալիա,-այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտուգալիա, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն «Կուինտո դո Լագո» հյուրանցում:
Նոյեմբերի 12-ին և 13-ին մեր հավաքականը կանցկացնի մեկական մարզում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Եվրոպայի 2016թ. առաջնության Պորտուգալիա–Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:
‘