Հայաստանի հավաքականում Էդգար Սեւիկյանի նորամուտը սպասվում է հոկտեմբերին

403

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հարձակողական կիսապաշտպան Էդգար Սեւիկյանի նորամուտը Հայաստանի հավաքականում սպասվում է հոկտեմբերին։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցել էր Էդգար Սեւիկյանի հետ։ Ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն եւ պատրաստակամություն էր հայտնել։ Հիմա ՀՖՖ-ի զբաղվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմամբ, ինչը թույլ կտա Սեւիկյանին խաղալ Հայաստանի ազգային հավաքականում արդեն հոկտեմբերին»,- Sport-express.ru-ին հայտնել են ՀՖՖ մամուլի ծառայությունում։

Էդգար Սեւիկյանն առաջին անգամ հրավեր էր ստացել Ռուսաստանի հավաքականից, սակայն չէր ընդունել այն։

Նախորդ հոդվածըԼուկա Յովիչը տեղափոխվեց «Միլան»
Հաջորդ հոդվածըԶախարյանն ընդգրկվել է «Ռեալ Սոսյեդադի»՝ «Գրանադայի» հետ խաղի հայտացուցակում