‘Հայաստանի հյուսիսային շրջաններում երկրաշարժ է զգացվել ‘

4029

Հայաստանի հյուսիսային շրջաններում երկրաշարժ է զգացվել։ ԱԻՆ-ի լրատվականը ծառայության փոխանցմամբ, հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.76 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի Դիլիջան քաղաքներում 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Եվրոպական սեյմսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Վրաստանի տարածքում՝ Թբիլիսիից 106 կմ դեպի հարավ-արեւելք, գրեթե Ադրբեջանի սահմանի մոտ։ Ստորգենտյա ցնցումների հիպոկենտրոնը, ըստ եվրոպական կենտրոնի, եղել է 43 կմ խորության տակ։

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանի ահաբեկչությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». Նադալը կիսաեզրափակչում է, Ջոկովիչը դուրս է մնում մրցաշարից ‘