‘Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել’

4060

Հայաստանում հուլիսի 4-ին տեղական ժամանակով 10:21-ին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Երևանից 94 կմ հյուսիս-արևմուտք, Գյումրիից՝ 7 կմ հյուսիս: Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 4 մագնիտուդ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:  

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ’