‘Հայաստանի մարզերում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր’

656

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերում առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:

Հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։ Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հարավում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ ‘