‘Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվել է Ճապոնիայի ընտրանուն’

938

Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը (1996թ. ծնված) անցկացրել է ստուգողական հանդիպում Հայաստանի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով հօգուտ հյուրերի: Խաղի ավարտից հետո թիմերը իրացրել է 11-մետրանոց հարվածաշար, որի արդյունքում կրկին հաղթանակ տոնեց Ճապոնիայի հավաքականը՝ 7:6 հաշվով:

Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը դատի է տվել ֆրանսիական ամսագրին՝ կնոջ լուսանկարները հրապարակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Մովսեսյան. Հայաստանը չի կարող մասնակցել Բաքվի օլիմպիադային’