‘Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել’

1017

Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել: Վերջին մեկ ամսվա ընթացքում պահուստները նվազել են ավելի քան 91 միլիոն ԱՄՆ դոլարով:

Կենտրոնական բանկի հրապարակած աղյուսակի համաձայն, փետրվար ամսին ՀՀ միջազգային արտարժութային պահուսնտենրը կազմել են 1 մլրդ 260,85 միլիոն դոլար՝ հունվարի 1 մնլրդ 351,12 մլնի փոխարեն:

Հիշեցնենք, որ դրամի փոխարժեքը բարձր պահելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2014-ի ընթացքում ծախսել է միջազգային պահուսների ավելի քան 1/3-ը:

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած չափորոշիչների, պետական պահուստների ապահով մակարդակը պետք է հավասար լինի տվյալ պետության ներմուծման վերջին 3,5 ամսվա ցուցանիշին: 2013-ի տվյալներով՝ Հայաստանի ներմուծման տարեկան ծավալները հավասար են $4,4 մլրդ, 3,5 ամսվա կտրվածքով՝ շուրջ 1,284 մլրդ դոլար:  Այսինքն, շարունակ դրամի կուրսը բարձր պահելու նպատակով դոլարային պահուստային ֆոնդից ներարկումներ կատարելով՝ իշխանությունները դրա ծավալները հասցրել են ռիսկային գոտուն, որից այն կողմ տնտեսությանը լուրջ վտանգներ են սպառնում՝ պակասում կամ սպառվում են բիզնեսին սպասարկող վարկային միջոցները եւ պետության՝ արտաքին ու ներքին պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ միջոցները: 

Նախորդ հոդվածը‘ Կառավարությունը նոր՝ 10 մլն եվրոյի վարկ վերցրեց էներգետիկ նոր ծրագրի շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Քերի. Սիրիայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բանակցել Ասադի հետ’