‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 3.100 մլն.դոլար ‘

968

Նոյեմբերի 26-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 3.100 մլն. դոլար ¥1.253 մլրդ.դրամ¤, 404.35 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` նոյեմբերի 25-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 13 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.01 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում նոյեմբերի 26-ին արտարժույթով գործարքներ չեն իրականացվել: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավորները Հեռուստամարաթոնի կապակցությամբ համատեղ կոչ են հրապարակել ‘
Հաջորդ հոդվածը‘Որոտանի ՀԷԿ-ի գույքը կվաճառվի ամերիկացիներին’