‘ Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազ.դոլար ‘

719

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազ. դոլար ¥60.788 մլն.դրամ¤, 405.25 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 2-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում աճել է 0.2 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 3-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2.300 մլն. դոլար ¥931.503 մլն. դրամ¤, ինչը մոտ 15 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Պաշտոնական թվերի հետ կարելի է խաղալ’