‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.369 մլն.դոլար ‘

536

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.369 մլն. դոլար ¥959.248 մլն.դրամ¤, 408.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 5-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 3.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.7 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 9-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.600 մլն. դոլար ¥648.473 մլն. դրամ¤, ինչը մոտ 1.5 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.30 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքի օրվան նվիրված երթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն, ինչքան կարող է՝ նեղացրել է համաներումը’