‘Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները ընկերական հանդիպումներ կանցկացնեն’

898

Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մայիսի 12-ից 16-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:

Հունիսի 21-ից 26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի նաև Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականը: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն հունիսի 22-ին և 25-ին:

ՀՖՖ

 

Նախորդ հոդվածը‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ՀՅԴ ամփոփիչ ելույթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ՀԱԿ ամփոփիչ ելույթը’