‘Հայաստանի շախմատիստներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ’

1072

Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:

Այսօր 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի ընտրանու հետ:

Երեկ տեղի ունցած  4-րդ տուրի շրջանակներում հայ շախմատիստները ուժերը չափել են Չինաստանի ընտրանու հետ:

Իր պարտիան հաղթանակով էր ավարտել Լևոն Արոնյանը, ով առաջին խաղատախտակի վրա սև խաղաքարերով առավելության էր հասել Չաո Լիի նկատմամբ: Փոխարենը պարտություն էր կրել Սերգեյ Մովսեսյանը` սպիտակներով զիջելով Դինգ Լիրենին: 

 Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Յու Յանգյիի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սևերով պարտություն է կրել Բու Հիանգժիից:

Այսպիսով, մեր հավաքականը պարտություն է կրել 1.5-2.5 հաշվով:

4-րդ տուրից հետո Հայաստանն իր ակտիվում ունի 5 միավոր և Ռուսաստանի հետ կիսում է 2-3-րդ տեղերը:

Առաջատարը ուկրաինացիներն են, որոնք ունեն 8 միավոր:

Նախորդ հոդվածը’71 դպրոցի 6-րդ դասարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’