‘Հայաստանի ողջ տարածքը հոսանքազրկվել էր. Պատճառները ճշտվում են’

915

Հայաստանի ամբողջ տարածքում ժամը 10:15 մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման խափանում: Մոտ 15-20 րոպեից էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել է վերականգնել Երևանի մի շարք համայքներում:

Էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ խափանման պատճառները անհայտ են:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդակցություն է հրավիրել , որը տևում է մեկ ժամից ավելի: Հայաստանի մարզերի մի մասը շարունակում է մնալ հոսանքազրկված:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի խափանում, որի հետևանքով Երևանում և որոշ մարզերում անջատվել է էլեկտրամատակարարումը։ 

Մեզ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոպոլիտենը աշխատում է բնականոն հունով, սակայն ժամը 10:00-ից 10:15-ի սահմաններում մետրոպոլիտենի շախատանքները ևս դադարեցվել էին:

Նախորդ հոդվածը‘Աշտարակում ծննդյան արարողությունը ավարտվել է երկու մարդու սպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին’