‘Հայաստանի պատվիրակությունը կծանոթանա Դարյալի կիրճի իրավիճակին’

775

Շաբաթ օրը Վրաստան կժամանի Հայաստանի կառավարական պատվիրակությունը, Դարյալի կիրճում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով, քանի որ սելավային հոսքերի հետևանքով փակվել է Ռուսաստանի ուղղությամբ ավտոմայրուղին, որտեղով Հայաստանն իրականացնում է երկու ուղղություններով իր բեռնափոխադրումները, հաղորդում է Black Sea Press-ը:

«Հայաստանի պաշտոնական անձանց Վրաստան կատարվելիք այցի նպատակը Դարյալի կիրճում իրականացվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն է: Հյուրերը կլինեն կիրճում և կայցելեն Կազբեգի», հաղերդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մայիսի 17-ին Կազբեկ լեռան հյուսիս-արևմտյան լանջին տեղաշարժվել էր Դևդորակ սառցաշերտը: Արդյունքում ձևավորվել է հսկայական սելավային հոսք, որն իջնելով Դարյալի կիրճ և փակելով Թերեք գետի հունը ու քանդելով Ռազմա-Վրացական ճանապարհի որոշ հատվածները: Արդյունքում, ընդհատվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը, քանի որ Վերին Լարս անցակետն այսօր հանդիսանում է ավտոմեքենաների բացթողման միակ պաշտոնական կետը ճանապարհի ցամաքային հատվածքում:

Իր հերթին, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ավելի վաղ հայտարարել էր նշված ճանապարհի բացման հսկայական նշանակության մասին: «Մինչև «Լարսի» անցակետի փակումը Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմում էր 150 մլն.լարի (մոտ 84.5 մլն.դոլար): Պարզ է, որ ներկայումս արտահանումն այդ ուղղությամբ կանգնեցված է: Բայց եթե ապրանքները տարվեն այլ ճանապարհներով, Ադրբեջանով կամ ծովով, ապա ծախսերը զգալիորեն կբարձրանան: Կավելանան նաև Վրաստանով տրանզիտային ծախսերը` Հայաստանի և Թուրքիայի համար»,-նշել է նախարարը:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի պնդմամբ Վերին Լարս-Կազբեգի ճանապարհն արդեն գործում է:

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված փոխգնդապետին ‘
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցները տեղ-տեղ ջնջել են հայ ռազմագերու նամակը’