‘Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել Դրեզդենում’

1102

Սեպտեմբերի 29-ին Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը: Համերգը ղեկավարել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ծրագրում ընդգրկված են եղել հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ` Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Հայրապետյան, Բարբեր, Շնիտկե:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ շատ լավ տպավորություններ են ստացել շրջագայությունից, եւ հայաստանյան նվագախումբը հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում: Բանախոսներն արձանագրեցին, որ հայաստանյան նվագախմբերը եւ երգչախմբերը մրցունակ են աշխարհում եւ կարեւորեցին եվրոպական մշակութային միջավայրին ինտեգրվելու գաղափարը:

Նախորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի միջնորդությունը կքվեարկեն միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը’
Հաջորդ հոդվածը‘2012թ. առաջին կեսին աշխարհում զոհվել է հարյուրից ավելի լրագրող’