‘Հայաստանի ՊՆ-ն հերքում է իբր հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի տեղեկատվությունը’

870

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն տեղեկատվությունը, թե իբր հայկական դիվերսիոն խումբ է ոչնչացվել:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դա Ադրբեջանի հերթական էժանագին սադրանքն է:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ոչնչացվել է հայկական հետախուզական խումբ` ճակատագծի հատման փորձ կատարելիս:

Նախորդ հոդվածը‘Լեհ հնագետները հետաքրքիր հայտնագործություններ են կատարել Հայաստանում պեղումների ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘YouTube-ը հրապարակել է 2014-ի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը’