‘Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահը հրաժարական է տվել’

1713

Մի քանի ժամ առաջ հրաժարական է տվել Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարական շրջանակների աղբյուրները:

Առայժմ հայտնի չէ, թե որն է Հակոբյանի անակնկալ հրաժարականի պատճառը: Նույն աղբյուրների համաձայն՝ Հակոբյանը տարաձայնություններ ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբյանն զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը, իսկ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ էր նշանակվել սեպտեմբերի 4-ին:

Նախորդ հոդվածը‘ՃՈ տեսուչը «HAMMER»-ի վարորդից կաշառք է պահանջել. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական իրավիճակների տիպաբանություն’