‘Հայաստանի տանկային հավաքականը միջազգային մրցաշարում արծաթ է նվաճել’

1159

Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում օգոստոսի 4-ին մեկնարկած եւ այսօր ավարտված տանկային բիաթլոնի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը,տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Տանկերի վարման վարպետության եւ գնադացիրներից ու թնդանոթներից կրակի ճշգրտության մրցությունում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը սահմանված հեռավորությունը հաղթահարել է 1 ժամ 15 րոպե 13 վայրկյանում: Հայաստանի հավաքականը հեռավորությունը հաղթահարել է 1 ժամ 20 րոպե 3 վայրկյանում: 

Երրորդ տեղում Չինաստանի հավաքականն է:

Մրցաշարին մասնակցել են 12 երկիր` Անգոլան, Բելառուսը, Հնդկաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Չինաստանը, Քուվեյթը: Ավելի քան 20 երկիր դիտորդներ է ուղարկել մրցաշարին: 

Որպես մրցանակ Հայաստանի տանկային հավաքականը ստացել է նոր T-90s տանկ: 

Նախորդ հոդվածը‘Իտալիան մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում գրանցված միջադեպերով’
Հաջորդ հոդվածը‘Բիթլիսի փողոցներից մեկը կանվանակոչվի Ուիլյամ Սարոյանի պատվին’