‘Հայաստանի տրանսպորտային շրջափակումը կամբողջանա ‘

1112

2013-ի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով առաջին աշխատանքային գնացքը կուղեւորվի: Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի տեղակալ Մուսա Փանահովը:

Նրա խոսքերով, ԲԹԿ-ը հնարավորություն կտա ընդլայնել տարածաշրջանում բեռնափոխադրումների ծավալը եւ կնպաստի «Եվրոպա-Կովկաս-Ասիա» տրանսպորտային միջանցքի զարգացմանը: ԲԹԿ երկաթուղային միջանցքի բաղկացուցիչ մասը Կարս-Ախալքալակ երկաթգծի շինարարությունն է, որի 68 կիլոմետրանոց հատվածը գտնվում է թուրքական, 30-ը՝ վրացական տարածքում: Վրաստանում թողունակության բարձրացման նպատակով կվերանորոգվի Ախալքալակ-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը: Նոր երկաթգծի միջոցով նախատեսվում է տարեկան 30 միլիոն տոննա բեռ տեղափոխել:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անտառային հրդեհների վերահսկման ռազմավարության մշակմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին «Պետրիոտ» համակարգեր կտեղադրվեն մոտակա շաբաթներին’