‘Հայաստանի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի տարածքում և ներկայացվել որպես դիվերսանտ. «Առավոտ»’

871

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը «Առավոտին» հայտնել է, որ 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված Մամիկոն Խոջայանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ։ Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում ապրում է տղաներից մեկի և նրա կնոջ հետ։ Կամո Չոբանյանն ասել է, որ Մամիկոնն այսօր մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը, որից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ո՞ւր է գնում, պատասխանել է, թե՝ մոշ հավաքելու։ Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել է, թե խաղող հավաքելու է գնում։

«Ադրբեջանի ՊՆ-ն նրան որպես դիվերսանտի է ներկայացրել, ինչը անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներն են կասկածի տակ դրել»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է «գիտնական» դառնալ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’