‘Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 34,6 տոկոսով’

722

Բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ կապված` վերջին շրջանում հատկապես ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում: Ինչպես տեղեկացնում  է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, 2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահոսքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ: Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Պարտության ճանապարհի ընտրություն’
Հաջորդ հոդվածը‘Կեյլոր Նավաս. «Ես կաշխատեմ շատ բան սովորել Կասիլյասից» ‘