‘Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով’

93

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:

Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Դիվանագիտական աստիճաններ եւ մեդալներ՝ ԼՂՀ դիվանագետներին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Որոշ ժամանակ անց շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք’