‘Հայաստանի օրհիներգի ժամանակ կքանստած ադրբեջանցուն զրկել են մեդալից’

1436

Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 62 կգ քաշային կարգի մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ, երբ հնչում էր Հայաստանի պետական օրհներգը, 3-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Բախտիար Աբասովն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել՝ կքանստելով պատվո պատվանդանին: 

Հիշեցնենք, որ չեմպիոն էր դարձել ծագումով արցախցի Աշոտ Դանիելյանը։ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովի փոխանցմամբ՝ այդ արարքի համար սամբիստին զրկել են բրոնզե մեդալից և որակազրկել՝ 2-3 տարով: 

Նախորդ հոդվածը‘Կոնտե. «Բալոտելիի համար դռները բաց են»’
Հաջորդ հոդվածը‘Զավեն Բադոյանի գոլը լավագույնների շարքում (տեսանյութ)’