‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2013-ը եզրափակում է նոր մարզչով՝ ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը’

1128

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2013 թվականը եզրափակում է նոր մարզչով,  ՖԻՖԱ-ի վարկանիշում 716 միավորով զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Հաջորդ վարկանիշը կհրապարակվի 2014 թվականի հունվարի 16-ին:

Ըստ Ուրուգվայի լրատվամիջոցների, ուրուգվայցի 65-ամյա մասնագետ Գրեգորիո Պերեսը համաձայնել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին` ղեկավարել Հայաստանի հավաքականը: Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանթոսը և Դանիել Կուեբրոն: Պերեսը խնդիրը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ուղեգիր նվաճելն է:  Նրա թեկնածությունը պետք է հաստատի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պերեսն աշխատել է Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի ակումբների հետ, իսկ 1996 թվականին գլխավորել է իտալական «Կալյանի» ակումբը: 1993-1997 թվականներին «Փենյարոլը» Պերեսի գլխավորությամբ չորս անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն: Իսկ 2010 թվականին Պերեսի գլխավորությամբ Պարագվայի աշնանային առաջնության հաղթող է դարձել «Լիբերտադը»:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են բռնություն գործադրել Մայդանում’
Հաջորդ հոդվածը‘Gaia աստղադիտակը կկազմի Ծիր Կաթինի եռաչափ քարտեզը’