‘Հայաստանն այս տարի կմիանա ԵԱՏՄ-ին. ՌԴ դեսպան’

1552

Հայաստանն, անկասկած, այս տարի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ համաձայնագիր կստորագրի, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունեմ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ խոսքը վերաբերում է բացառապես հարցի տեխնիկական կողմերին, այստեղ որևէ քաղաքականություն չկա, և ամեն բան ընթանում է ըստ ծրագրի: Վստահ եմ, որ համաձայնագիրն կստորագրվի այն տեսքով, որը ձեռնտու կլինի Հայաստանին և ԵԱՏՄ անդամ այլ պետություններին»,- ընդգծել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Երլան Իդրիսովն ասել էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2014 թ. հոկտեմբերին: Մինչդեռ Մաքսային եռյակի առաջնորդների և Սերժ Սարգսյանի Մինսկում վերջին հանդիպման ժամանակ այլ ժամկետներ էին նշվել` ընթացիկ տարվա հուլիսի սկիզբ:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան»-ի երեկվա օրն առանձնացավ բազմապիսի միջոցառումներով’
Հաջորդ հոդվածը‘Վերականգնված իրավունքներն այս շաբաթ. Օմբուդսմեն’