‘Հայաստանն առավել շատ ներմուծում է Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից’

1127

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին 10 ամիսների արդյունքներով Հայաստանի ներմուծման ծավալի կառուցվածքն՝ ըստ առևտուր անող երկրների:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայաստանի ներմուծման ծավալների 23.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրների, 24.7%-ը՝ Եվրամիության երկրներին:

Նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմտությամբ ԱՊՀ երկրներից Հայաստան ներմուծման ծավալն աճել է շուրջ 7.2%-ով և կազմել 792,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ երկրներից ներմուծումն աճել է 3.9%-ով՝ կազմելով 847,6 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ներմուծման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս երկրի բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալի 17.9%-ը: Միևնույն ժամանակ, համեմատաբար մեծ ակտիվություն է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ առևտրային գործառնություններում: Այս երկրներին բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալների համապատասխանաբար 8.6%-ը, 6.6%-ը և 5.8%-ը, նշում է b24.am-ը:

Ներմուծման ոլորտում Հայաստանի գործընկեր-երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Չինաստանը (5.1%), Շվեյցարիան (5.1%), Ուկրաինան (4.4%), Գերմանիան (4.0%),Թուրքիան (3.7%), Միացյալ Նահանգները (3.6%):

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Ամուսինը սպանել է կնոջը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատան յուրահատուկ պատասխանը Գալուստ Սահակյանին ‘