‘Հայաստանն արգելել է թռչնի մսի ներկրումը Չինաստանից’

650

Հայաստանն արգելել է կենդանի թռչնի և բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը Չինաստանից: Համապատասխան հրաման է ստորագրել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Որոշման պատճառը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպի վարակն է:

Արգելքը տարածվում է  բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների վրա: Արգելքը չի տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված վերը նշված ապրանքների վրա: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ազատել է մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան մոտ 20 մ շրջվել է ձորը. կան տուժածներ ‘