‘Հայաստանն ու Բելառուսը Ղրիմի պատճառով չեն ստորագրի Ռիգայի հռչակագիրը -Reuters’

1146

ԵՏՄ անդամ, միաժամանակ, Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «ԱլԳ» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե դրանում տեղ գտնի «Ղրիմի անօրինական բռնազավթում» արտահայտությունը, տեղեկացնում է  Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, հանդիպման մասնակիցները մշակել են փոխզիջումային տեքստ, որում առանձին նշել են իրենց դիրքորոշումները:

«Տեքստում կնշվի, որ ԵՄ-ն դատապարտում է Ղրիմի իրավիճակը, կնշվեն նաև գործընկեր երկրների դիրքորոշումները, որոնք նրանք հայտնել էին 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, երբ Հայաստանը և Բելառուսը զբաղեցրել էին Մոսկվայի կողմը (դեմ էին քվեարկել բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն ուժ չունեցող էր անվանել)»,- գրում է Reuters-ը։

 

Նախորդ հոդվածը‘Կրակել են Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ավտոմեքենայի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’