‘Հայաստանում ԱՄՆ դեսպան. Մենք գնահատում ենք հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը (տեսանյութ)’

618

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայ ժողովրդին Ամանորի տեսաուղերձ է հղել` հայերենով: Դեսպանը նշել է, որ ինքը և իր կինը վայելում են իրենց առաջին տարին Հայաստանում: «Մենք գնահատում ենք հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը և հիանում ենք Հայաստանի բնական գեղեցկությամբ և հարուստ պատմությամբ»,- նշել է դեսպանը:

2012 թվականին Հայաստանը և Միացյալ Նահանգները նշեցին պաշտոնական հարաբերությունների և գործընկերության 20 տարին: Ջոն Հեֆֆերնը նշել է, որ «մեր երկու երկրներն աշխատում են հանուն խաղաղության, բարգավաճման, ժողովրդավարության և հանուն անվտանգության Հայաստանում և տարածաշրջանում:

Դեսպանը նշել է, որ այս Նոր տարվա տոներն անցկացնելու են հինգ զավակների հետ` սպասելով իրենց առաջին թոռնիկին, ով լույս աշխարհ կգա հունվարին: «Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք, շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»,- ասել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Որտեղից են Քուվեյթի ներկայացուցիչները իմացել «Երևան Սիթիի» մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է ստորագրել «Դիմա Յակովլևի» օրենքը’