‘«Հայաստանում բանտարկյալներին ավելի վատ պայմաններում են պահում, քան ռազմագերիներին»’

964

Հայաստանում բանտարկյալներին ավելի վատ պայմաններում են պահում, քան ռազմագերիներին: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:

«Էս երկրում չկա արդարադատություն, կա ընդամենը արդարադատության նախարարություն, որը ունի բազում հիմնարկներ, որտեղ պահում ա մեր նմաններին, ու մի հատ նեղություն չի քաշում գա տենա, թե ոնց են ապրում էդ մարդիկ: Եկեք նայեք՝ ոնց ենք ապրում էնտեղ: Ոնց ա ձեր համար՝ օրը հինգ րոպե ջուր տան, հազիվ երկու շիշ լցնենք ու էս շոգին վեց տղամարդ՝ 4 հոգանոց  կամերի մեջ: Ամոթ էլ ա ասել՝զուգարան բաչոկով ենք գնում, ու ոչ մեկը չի մտածում դրա մասին: Հետո էլ ասում են՝ ինչի եք հելնում էս երկրի դեմ, բա ի՞նչ անենք: Ռազմագերիներին անգամ տենց չեն պահում, ոնց որ մեզ»,- հայտարարեց Վարդան Վարդանյանը:

Ազատամարտիկի համար զարմանալի է նաեւ այն, որ իր բանտարկության 9 ամիսների ընթացքում իրենց չեն այցելել  իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններից. «Մի հատ կազմակերպություն չի եկել, որ մեր կամերից կամ կողքի կամերից մեկին հանի, ասի՝ ախպեր ինչ պրոբլեմ ունես, ինչի են բերել քեզ էստեղ փակել: Էդքան անմեղ բռնադատված մարդիկ կան, էլ տեղ չկա, մարդիկ սմենով են քնում: Խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել , մարդիկ առանց էդ էլ նեղության մեջ են, թող իրանց համար նոր բարդություն չստեղծեն»:

 

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակությունը կապի մեջ է մահացած գերու հարազատների հետ’
Հաջորդ հոդվածը‘Շախմատային օլիմպիադա. Հայաստան-Անգլիա (ուղիղ)’