‘
Հայաստանում գնաճի ցուցանիշը 2011 թվականի արդյունքում 4,7% է կազմել: ԱՌԿԱ գործակալության փոխանցմամբ ՝ այդ մասին սեպտեմբերի 24-ին խորհրդարանում 2011 թվականի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2011 թվականի գնաճը ծրագրված էր 4 տոկոսի մակարդակում: 2010 թվականի արդյունքում Հայաստանում 9,4 տոկոս գնաճ է արձանագրվել:
Ջավադյանի խոսքով՝ 2011 թվականի սկզբին Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը, կառավարության քաղաքականությունը, որոնք ուղղված են բյուջետային դեֆիցիտի հետևողական նվազեցմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծել գնաճային միջավայրի մեղմացման համար:
«Տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի հետզհետե մեղմացման համար պայմաններում ԿԲ-ն հիմնականում չեզոք դրամավարկային քաղաքականություն է վարել՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասաց նա:
Միաժամանակ Ջավադյանը ավելացրեց, որ սեպտեմբերին ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
«Նման դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում գնաճը վերադարձավ տատանումների թույլատրելի միջանցք՝ տարեվերջին կազմելով 4,7 տոկոս»,- ընդգծեց ԿԲ ղեկավարը:-0-
‘