‘Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ’

1711

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ:

Facebook-ի իր էջում Հրիսթեան, մասնավորապես, գրել է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և մերձավորներին: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետիսյանների ընտանիքի վայրագ սպանության առնչությամբ ցավակցություն էին հայտնել Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և ԱՄՆ դեսպանությունները:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի տատանում 3-4 աստիճանի սահմաններում’
Հաջորդ հոդվածը‘Ալիև. Մինսկի միջնորդների գործունեությունը կա, իսկ արդյունք չկա’