‘Հայաստանում ժամկետանց վարկերը մեկ տարում աճել են 2 անգամ’

840

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կազմել են 1.675 տրլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 8%, իսկ օգոստոսին նվազելով 0,4 %: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.57 տրլն դրամ (տարեկան կտրվածքով աճը` 4,3% , իսկ օգոստոսի անկումաը` 0.5%):

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի), դրամային վարկերի մասնաբաժինը կազմել 37 % կամ 578,9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 63% կամ 990,8 մլրդ դրամ: Դրամային վարկերը տարվա կտրվածքով աճել են 2%, իսկ միայն օգոստոսին` 0.1%:

Բանկային վարկերի կառուցվածքում սեպտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 5% կամ 81.4 մլրդ դրամ: Մեկ տարում երկարաձգված վարկերն աճել են 2.5 անգամ, իսկ անկումը օգոստոսին կազմել է 1%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում մեկ տարում ավելացել է 2 տոկոսային կետով, իսկ ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը օգոստոսի վերջին կազմել է 1.4 % կամ 23.6 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 2 անգամ, իսկ միայն օգոստոսին` 1.5%: Վարկային պորտֆելի կառուցվածքում ժամկետանց վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 0.6 տոկոսային կետով, իսկ ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ:

Ընդ որում, երկու դեպքում էլ (երկարաձգված և ժամկետանց) աճի դինամիկա ապահովել են ժամկետանց վարկերը: Այսպես, ժամկետանց վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 84 % կամ 68.3 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերը` 98% կամ 23.1 մլրդ դրամ:

Ըստ աղբյուրի, Դրամային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում օգոստոսին աճել են 0.5 կետով, տարեկան կտրվածքով նվազելով 0.3 կետով, ամրագրվելով 16.55 % մակարդակում: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 30/08/13 դրությամբ կազմել է 406.24/$1):

Նախորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւմ համերգը կարելի էր կազմակերպել Հայաստանում 134 հազար 927 դոլարով’