‘Հայաստանում Իրանի դեսպանը դժգոհ է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակից ‘

846

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին դժգոհ է տարածաշրջանում առկա իրավիճակից: Այդ մասին դիվանագետն ասել է լրագրողներին`մեկնաբանելով վերջին գործընթացները ղարաբաղյան հակամարտության գոտում, մասնավորապես`ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացումը:

Միաժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: «Հուսով եմ, որ հակամարտությունը կհաջողվի լուծել բանակցային ճանապարհով»,- հայտարարել է դիվանագետը: Նշենք, որ հայկական կողմը մինչ այժմ չի կարողանում պարզել ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը, քանի որ ադրբեջանական կողմը մշտական կրակահերթի տակ է պահում ուղղաթիռի անկման վայրը: Ադրբեջանն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տվել ԵԱՀԿ դիտարկման խմբին`Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, ուղղաթիռի անկման վայր այցելելու համար: 

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարվեց պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի նախկին վարչապետին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել’