‘Հայաստանում հանդես եկող ուրկրինացի լեգեոներները հայկական ֆուտբոլի, հայ ֆուտբոլիստների և հատկապես Հենրիխ Մխիթարյանի մասին’

844

«Գանձասարի» ուկրաինացի լեգեոներները ուկրաինական կայքերից մեկին տված հարցարզույցում խոսել են Հենրիխ Մխիթարյանի և հայկական ֆուտբոլում ելույթներ ունեցող տաղանդավոր ֆուտբոլիստների մասին.

Հնչեցրած՝ ինչի՞ հաշվին է հայկական ֆուտբոլը աշխարհին նվիրում Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլում կա՞ն տաղանդներ, ո՞վ է ներկա պահին Հայաստանի առաջնությունում ավելի շատ աչքի ընկնում հարցերին ֆուտբոլիստները պատասխանել են հետևյալ կերպ.  

Մարատ Դաուդով. Իմ կարծիքով, այնպիսի խաղացող, ինչպիսին Մխիթարյանն է՝ Հայաստանի առաջնությունում ներկա պահին չկա: Նա օժտված է բնատուր տաղանդով, ով ինքն իրեն է հասել այդ մակարդակին իր ցանկության և նվիրվածության հաշվին: Ինչ վերաբերում է ներկայիս խաղացողներին, ապա Հայաստանի առաջնությունում կան տաղանդավոր տղաներ: Նույն «Փյունիկում» կամ «Ուլիսում» մեծ թիվ են կազմում երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել:

Արտյոմ Պրոշենկո. Հայկական ֆուտբոլում բոլոր երիտասարդ և հեռանկարային խաղացողները հավաքված են «Փյունիկում». այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները խաղացողներ պատրաստելու համար, ակումբը հիանալի բազա ունի և մոտեցումն էլ ավելի եվրոպական է: Այնպես որ, այդ թիմից, յուրաքանչյուրը կարող է  իրեն դրսևորել:

Վասիլի Պալագնյուկ. Երիտասարդ խաղացողներ կան, այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Փյունիկն» ու «Բանանցը», որոնք լավ դպրոցներ ունեն: Դրա համար էլ, տեղի սաները կարողանում են կայանալ: 

Նախորդ հոդվածը‘Կոմիտասի պողոտայում օձ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ դատավորի ձերբակալման մասին’