‘Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել’

1001

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. դեկտեմբերի 27-ին Ակումբի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին և գանձապահ՝ Գոհար Գյուլումյանին: Մարտին Գալստյանը կստանձնի 2013թ. նախագահ Սամսոն Ավետյանի պարտականությունները: «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը: Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և կազմակերպում է տարբեր թեմաներով սեմինարներ, հանդիպումներ ու դասախոսություններ: Մարտին Գալստյանը, ով այժմ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետն է, 2010 թվականին ավարտել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցը, իսկ Գոհար Գյուլումյանն, այժմ աշխատելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում որպես ավագ տնտեսագետ, 2005 թվականին մասնակցել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցի՝ «Հանրային ֆինանսական կառավարում» գործնական դասընթացին:

Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006թ.-ին:

 

Նախորդ հոդվածը‘Չեչնիայում մարգարեի անունով անվանակոչված երեխաների համար ընտանիքներին կտրվի հազարական դոլար’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինում Շարոնի մահը նշում են քաղցրավենիք բաժանելով’