‘ «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» նախագահ է ընտրել’

1276

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. հունվարի 11-ին Ակումբի նախագահ է ընտրել Սամսոն Ավետյանին և գանձապահ՝ Էսթեր Դեմիրճյանին: Սամսոն Ավետյանը կստանձնի 2012թ. նախագահ Վարուժան Ավետիքյանի պարտականությունները, ասված է ակումբի հաղորդագրության մեջ:
Սամսոն Ավետյանը Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ է, իսկ Էսթեր Դեմիրճյանն ավարտել է Հարվարդի արվեստների և գիտությունների մասնագիտական դպրոցը:

Նշենք, որ Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006 թվականին, նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ինչպես նաև Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և ակտիվ մասնակցություն ունեցել տարբեր թեմաներով սեմինարների և դասախոսությունների ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը 2012 թվականին արտերկրյա այցերի համար ծախսել է 957 323 դրամ’
Հաջորդ հոդվածը‘2012թ. 10 լավագույն մրցավարները’