‘Հայաստանում ճշտում են Նոյեմբերյանի բնակչի ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը’

1081

Հայաստանում ճշտում են Նոյեմբերյանի բնակչի ադրբեջանական կողմ անցման վերաբերյալ տեղեկատվությունը: 

Նոյեմբերյանի քաղաքապետարանում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են, որ Անանյանի անցման մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից և առայժմ չեն կարող հաստատել տեղեկատվության հավաստիությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թուրանը», վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել էր, թե օգոստոսի 26-ին Հայաստանի քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը, ծնված 1961 թվականին, անցել է սահմանը և հայտնվել Ադրբեջանում` Ղազախի շրջանի Քյամարլի գյուղի մերձակայքում, որտեղ էլ նրան ձերբակալել են զինվորականները:

Նշենք, որ համաձայն ՀՀ ընտրողների էլեկտրոնային ռեգիստրի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում իսկապես հաշվառված է 1961 թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը: Իր հետ են գրանցված նաև իր երկու որդիները:

Նախորդ հոդվածը‘Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչը հանդիպում է խնդրել գերեվարված ՀՀ քաղաքացու հետ’