‘Հայաստանում ՃՏՊ հետևանքով Իրանի քաղաքացի է տուժել’

656

Հոկտեմբերի 13-ին Հայաստանում ՃՏՊ հետևանքով տուժել է Իրանի քաղաքացի Արասալի Գորգիչ Մովդամ Կոլմոհամեդին: Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, ավտովթարը տեղի է ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտակայքում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում 46-ամյա Մասուդ Նեոալիի Միլհադիի վարած «Շկոդա» մակնիշի EMVM 48447 B 297-10 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Արասալի Գորգիչ Մովդամ Կոլմոհամեդին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի ԲԿ:

 

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մոսկվան դեմ չէ, որ Եվրոպայի հետ համագործակցենք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Պոլիտեխնիկում» որոշել են զբաղվել դասախոսների աշխատավարձերի հարցով’