‘Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը’

619

Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում տեղի կունենա ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին` ժամը 12:30-ին, ՀՀ ԱԳՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերը: Ասուլիսին ներկա կգտնվի նաև Պատրիսիա Կաասը:

Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանով մեկ տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:

Նախորդ հոդվածը‘Մայդանի ակտիվիստները պահպանության տակ են առել Կիևում Ռուսաստանի դեսպանատունը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև’