‘Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են. Փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’

711

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են  Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, Մուլքի, Ջրամբար, Միրաք, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփան, Ավշեն, Ճարճակիս (Դերեկ), Միջնատուն, Շենկանի, Հնաբերդ, Բերքառատ, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արթիկ-Նորաշեն ավտոժանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները, Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները:

Դիլիջանի ոլորաններում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Արսեն Արշակյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ’
Հաջորդ հոդվածը‘Բադեն-Բադեն. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, 6-րդ տուրի արդյունքները ‘