‘Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել ‘

829

Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)` «Doing Business-2014» զեկույցը:

Ինչպես նշել է Մակարյանը, որոշ ցուցանիշներով Հայաստանն, իրոք, բարելավել է իր դիրքերը, իսկ մյուսներով` սահել են դեպի ետ: Մասնավորապես, դեռ լուծված չեն այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են` հարկերի հավաքման մակարդակը, շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրումը, ստվերային տնտեսության մակարդակի իջեցումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը: Միության նախագահը հիշեցրել է, երկրում դիտվում է ներդրումների ծավալների տարեցտարի նվազման միտում, որը կշարունակվի նաև 2014 թվականին: Նրա կարծիքով վարկանիշն անհնաժեշտ է գնահատել ոչ թե թվերով, այլ գրավչության տեսանկյունից: «Հնարավոր է, որ վարկանիշը լավն է, բայց այնպիսի գործոնների առկայությունը, ինչպիսիք են ժողովրդագրական պրոբլեմները և լարվածությունը տարածաշրջանում, այդ բոլոր թվերը կարող են չխաղալ նշանակալից դեր»,-ընդգծել է Մակարյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ճանապարհը ‘
Հաջորդ հոդվածը‘Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանը կներկայանա 70-ականների կառույցների ֆոտոցուցահանդեսով’