‘Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր’

1156

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:

 Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում  սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թ. հունվար-հունիս ամիսներին ավելացել են 4,1%-ով’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի ֆուտբոլիստներին և մարզիչներին արգելել են խաղադրույքներ կատարել’