‘Հայաստանում որքա՞ն մարդ է դատապարտվել կիբերհանցագործության համար ‘

927

ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունը 2012թ. ապրիլի 15-ից հետո ընկած ժամանակահատվածում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացրել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 1-ին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում նախապատրատված 27 նյութով, հայտնում է  iravaban.net-ը:

Այդ նյութերից 12-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 5-ով մերժվել է քրեական գործի հարուցումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայության հիմքով), իսկ 10 նյութ նախապատրաստման փուլում է:

Հարուցված 8 գործերը եղել են համակարգչային անվտանգության դեմ ուղղված, իսկ 4-ը` համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խարդախության և փողերի լվացման դեպքեր, որոնք քննչական ենթակայության կարգով փոխանցվել են ԱԱԾ քննչական վարչության վարույթ:

Կիբերհանցագործությունների գործերով 2 անձի նկատմամբ 2 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

 

Նախորդ հոդվածը‘NASA-ն չելյաբինսկյան երկնաքարի պայթյունի հզորությունը գնահատել է 300-500 կիլոտոննա’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն Սոչիի օլիմպիադայի հարցերը’