‘Հայաստանում սիբիրյան խոցի 17 դեպք է հայտնաբերվել’

601

Հայաստանում սիբիրյան խոցի 17 դեպք է հայտնաբերվել, այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով, այդ դեպքերն արձանագրվել են Լոռիում, Գյումրի և Երևան քաղաքներում: Թորոսյանը հիշեցրել է, որ անցած տարի հայտնաբերվել էր սիբիրյան խոցի 11 դեպք: Միաժամանակ՝ փորձագետը հավաստիացրել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ համապատասխան կառույցները հիշյալ հիվանդության տարածման օջախի հայտնաբերմանն ուղղված անհրաժեշտ աշխատանք են կատարել:

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ իրազեկման կարիք կա ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ’