‘Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անցկացվում է անձնակազմի ռոտացիա’

587

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անցկացվում է անձնակազմի ռոտացիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են ծառայությունը շարունակելու Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասերում: Նրանց փոխարինեկու են գալիս Հարավային և մյուս զինվորական օկրուգների ուսումնական կենտրոննեում պատրաստություն անցած զինվորներ և սերժանտներ: Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Միներալնիե Վոդիի, Սամարայի և Եկատերինբուրգի օդանավակայաններից դեպի Երևան և Գյումրի իրականացված 20-ից ավելի չվերթներով ռազմակայան են ժամանել ավելի քան 2 հազար նորակոչիկներ: Այժմ նրանք ծանոթանում են միավորման կյանքին, անցնում մասնագիտահոգեբանական ընտրություն:

 

Նախորդ հոդվածը‘Նորից կադրային փոփոխություններ դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանի միտք. Ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական պետություն եվրասիական տարածությունում’