‘
Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն:
Բիենալեի հիմնական անվանակարգերն են`
- Հեռուստատեսային և վիդեո գովազդ
- Տպագիր և արտաքին գովազդ
- Թվային և նոր մեդիա
- Ռադիո գովազդ
- Գրաֆիկ դիզայն
- Մարքեթինգային արշավներ
- PR արշավներ
- Գիրք
- Սոցիալական գովազդ
Բիենալեին կմասնակցեն հեղինակավոր ընկերություններ, միջազգային ժյուրի և մասնկաիցներ ավելի քան 10 երկրներից՝ Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկստան, Վրաստան, Իրան, ԱՄԷ, Լիբանան, Թուրքիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջան: Միջազգային ժյուրին հավասար պայմաններում կքննի հյուսիսարևմտյան և հարավարևելյան գովազդային ընկերությունների գործերը: Փառատոնի շրջանակներում նրանց կողմից կանցկացվեն վարպետության դասեր: Բիենալեի ընթացքում կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ, շրջագայություն Հայաստանում և, իհարկե, երեկույթներ:
Երևանի կոմունիկացիաների միջազգային բիենալեի նպատակներն են աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջև կապի զարգացումն ու ամրապնդումը, եվրոպական և ասիական գովազդային գործակալությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը:
Բիենալեի կազմակերպիչ՝ Հայաստանի գովազդային խորհուրդ
Բիենալեի գործընկերներ՝ «Անտարես» մեդիա հոլդինգ, «Շարմ» հոլդինգ, «Այփի մարքեթինգ» և «Բեքբոն բրենդինգ», «Փրայմ Քոմերշլ»
Հարցերի դեպքում կարող եք կապվել`
Facebook: https://www.facebook.com/adfestival.am
Էլ. հասցե` [email protected]
Հեռ.` (+37410) 581059, 561526, 587669
‘