‘Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 496 սիրիահայ’

953

iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝  Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերով բաժինը տեղեկացրել է, որ 2012թ. ընթացքում ապաստանի հայցով Ծառայություն են դիմել Սիրիայի՝ թվով 496 քաղաքացիներ, որոնցից 130-ի դիմումները բավարարվել են, և նրանց շնորհվել է փախստականի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում:

Մյուս քաղաքացիների դիմումները դեռևս գտնվում են քննության ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Հայ կանայք մոմեր վառեցին ի պաշտպանություն հնդիկ կանանց (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Իժևսկցի սանտեխնիկները պատահաբար ջրագիծը միացրել են գազախողովակին’